ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի կազմակերպման հարցը կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը քննարկել է Ղազախստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ: Տեղեկությունը հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քննարկվել է ՀԱՊԿ շրջանակում համագործակցության առանցքային ուղղություններին, այդ թվում՝ քաղաքական փոխգործակցության զարգացման, մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու թեմաների լայն շրջանակ:
Հատուկ ուշադրություն է դարձվել ընթացիկ տարվա հունիսին նախատեսված ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի կազմակերպչական մի շարք հարցերի քննարկմանը: