ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Ամերիկացի տնտեսագետ Դալիպ Սինգհը, որին անվանում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ճարտարապետ», կրկին կաշխատի Սպիտակ տանը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Axios» հարթակին։
Սինգհը 2021 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի հունիսը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով միջազգային տնտեսության հարցերով խորհրդականի տեղակալն էր, պաշտոնը լքեց ընտանեկան պատճառներով։
Հարթակը հայտնում է, որ Սինգհին փոխարինած Մայք Պայլն աշխատանքից կհեռանա փետրվարի վերջին։
Սպասվում է, որ Սինգհը կօգնի համակարգել ԱՄՆ-ի դիրքորոշումը G7-ի ու G20-ի գագաթնաժողովներում, որոնք տեղի կունենան հունիսին և նոյեմբերին: