Ասուլիս. «Հայաստանի տնտեսությունը 2023 թվականին ԵԱՏՄ անդամակցության համատեքստում»

Թաթուլ Մանասերյանն ու Արամ Սաֆարյանը
Sputnik
Հայաստանի տնտեսությունը 2023 թվականին գրանցել է ՀՆԱ-ի ամենամեծ աճը ԵԱՏՄ-ում։ Ընթացիկ տարում ևս կանխատեսվում է երկրի ՀՆԱ-ի զգալի աճ։ Ինչպե՞ս դա հնարավոր դարձավ, որո՞նք են հաջողության բաղադրիչները և տպավորիչ ցուցանիշների հիմնական աղբյուրները։ Այս մասին փետրվարի 20-ին` ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կխոսեն.
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ–ի նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԵՊՀ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արամ Սաֆարյանը,
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը,
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աղասի Թավադյանը:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։