ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիայի անդամ Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի առաջնությանը դուրս է եկել եզրափակիչ։ Այս մասին տեղեկանում ենք մարմնամարզության ԱԱ ֆեյսբուքյան էջից։
Առաջնությունն ընթանում է Կահիրեում։
Արթուր Դավթյանը որակավորման փուլում առաջին տեղն է զբաղեցրել` վաստակելով 15 միավոր։
Հիշեցնենք` ավելի վաղ որակավորման փուլն անցել էին Արթուր Ավետիսյանն (առաջին տեղ) ու Վահագն Դավթյանը (երկրորդ տեղ)։
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի համար։