Արսեն Հարությունյանը 1.5 րոպեում հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ

Ազատ ոճի մեկ այլ ըմբիշ Արման Անդրեասյանն էլ 0։5 հաշվով պարտվում էր հունգարացի մարզիկին, բայց վերջին 1 րոպեում կարողացել է 8։5 հաշվով դուրս գալ եզրափակիչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Ազատ ոճի ըմբիշ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում ժամանակից շուտ հաղթեց ադրբեջանցի Իսլամ Բազարգանովին։
Արսեն Հարությունյանը 1 րոպե 28 վայրկյանում կարողացավ հաղթել 10։0 հաշվով մրցակցին ու դուրս գալ եզրափակիչ։
Մեկ այլ ազատ ոճի ըմբիշ 70 կգ քաշային Արման Անդրեասյանն էլ անհնարինն արեց։ Նա կիսաեզրափակիչում 0։5 հաշվով պարտվում էր Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևին, սակայն վերջին 1 րոպեում հաղթանակ կորզեց մրցակցից 8։5 հաշվով։
Նշենք նաև, որ Իսմայիլ Մուսուկաևը աշխարհի գործող չեմպիոն է։