Արևմուտքը փորձում է խանգարել ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. Պատրուշև

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հետխորհրդային տարածքում քաոս սերմանելու Արևմուտքի փորձ է տեսնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Արևմուտքը ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում ու խանգարել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«...Տեսնում ենք նաև Արևմուտքի ձգտումը՝ Հարավային Կովկասում իրավիճակը խարխլելու, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը խանգարելու, ինչը հանգեցրել է տվյալ տարածաշրջաններում իրավիճակի սրմանը», - ասել է Պատրուշևը՝ ելույթ ունենալով Բիշքեկում Աֆղանստանի խնդրով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը:
Նա նաև կարծում է, որ Արևմուտքը հանուն իր գերիշխանության պահպանման քաոս է սփռում աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Մասնավորապես, Կենտրոնական Ասիայում անկայունության խոշոր օջախ ստեղծելու սպառնալիք կա։