Ուկրաինայի ԶՈւ–ի հրթիռակոծության հետևանքով Բելգորոդում 6 մարդ է զոհվել, 17-ը՝ վիրավորվել

Գնդակոծությունից վնասված շինություն
ՌԴ-ն Ուկրաինայի զինված ուժերի հերթական ահաբեկչությունը կներկայացնի միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով Բելգորոդում 6 մարդ է զոհվել, ևս 17-ը, այդ թվում՝ 4 երեխա, վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը:
Նա նշել է, որ տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, կազմակերպվել են խորհրդակցություններ Ռուսաստանի առողջապահության նախարարության դաշնային բժշկական կազմակերպությունների հետ:
Մահացածներից մեկը փոքրիկ Վալենտինան էր , որն ընդամենը մեկ տարեկան էր. տատիկը նրան մանկասայլակով տարել էր զբոսանքի։
«Բելգորոդ քաղաքում 10 բազմաբնակարան շենքի 128 բնակարաններում կոտրվել են պատուհանները, տարբեր վնասներ են հայտնաբերվել 15 տներում, բեկորներից 34 ավտոմեքենա է վնասվել, 4 խանութ, ավերածություններ կան արդյունաբերական ձեռնարկություններից մեկի տարածքում», - հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈւ–ն մարտադաշտում իրար հաջորդող ձախողումներից հետո զայրույթը թափում է Ռուսաստանի խաղաղ քաղաքացիների վրա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Բելգորոդում իրականացված ահաբեկչության հերթական գործողությունը ՌԴ-ն կներկայացնի միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանը։
Ուկրաինական ԱԹՍ–ները փորձել են հարձակվել Կրասնոդարի երկրամասի նավթագործարանների վրա