ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ճապոնիան 2023 թվականի արդյունքներով Գերմանիային զիջել է անվանական ՀՆԱ-ի չափով աշխարհում երրորդ տնտեսության տեղը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիին։
Ճապոնիայի կառավարության տվյալներով՝ երկրի անվանական ՀՆԱ-ն, առանց գնաճի, անցյալ տարի կազմել է 591,48 տրիլիոն իեն (մոտ 4,21 տրիլիոն դոլար): Գերմանիայի անվանական ՀՆԱ-ն 2023 թվականին կազմում է մոտավորապես 4,46 տրիլիոն դոլար։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «այնտեղ մինուս է, իսկ մեզ մոտ՝ պլյուս» բառերով նկարագրել էր իրավիճակը ՌԴ-ի և Արևմուտքի տնտեսություններում։ Եվրամիության խոշորագույն տնտեսության՝ Գերմանիայի ՀՆԱ-ն 2023 թվականի արդյունքներով կրճատվել է 0,3 տոկոսով։