Փաշինյանը պատասխանում է Ադրբեջանի սպառնալից հռետորաբանությանը

Նիկոլ Փաշինյան
Կառավարության ղեկավարը կրկնեց հունվարի 28-ի իր հայտարարությունը, որ ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ Ադրբեջանը շարունակում է սպառնալից հռետորաբանությունը ՀՀ բանակի բարեփոխումների և ՀՀ–ից կողմից սպառազինություն ու տեխնիկա ձեռք բերելու կապակցությամբ, մինչդեռ ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է։Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և սեփական տարածքից դուրս նպատակներ չունի»,- ասաց Փաշինյանը։
Նա շեշտեց՝ սա պաշտոնական Երևանի որդեգրած երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ ՀՀ անվտանգությունն ապահովելու համար կարևորագույն բաղադրիչը լեգիտիմությունն է։
Ինչ է ուզում Ադրբեջանը, և ինչպես կարելի է լուծել Արծվաշենի հարցը․ պարզաբանում է Փաշինյանը
«Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակներ, այն է՝ միջազգայնորեն ճանաչված իր տարածքների պաշտպանությունը»,- հայտարարեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետի խոսքով` նման նպատակներ ունենալու մեջ որևէ երկիր որևէ այլ երկրի չի կարող մեղադրել։
Բաքվից հնչող հայտարարությունները ՀՀ ինքնիշխանության խախտում են. Փաշինյան