Օհանավանի բնակիչն իր հողամասում միջնադարյան ժայռափոր դամբարան է հայտնաբերել

Օհանավանի բնակիչն իր հողամասում միջնադարյան ժայռափոր դամբարան է հայտնաբերել
Հողային աշխատանքները դադարեցվել են, քննարկվում է հրատապ պեղումների անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ Օհանավան գյուղում՝ Քասախի կիրճում, հողային աշխատանքների ժամանակը բնակիչը սեփական տարածքում պատահաբար միջնադարյան ժայռափոր դամբարան է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն արձանագրել են և դադարեցրել աշխատանքները:
ԿԳՄՍ–ն նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տվել «Հայրենիք» կինոթատրոնին
«Քննարկվել են աշխատանքների ընթացքում հայտնաբերված հնագիտական առարկաները պետությանը հանձնելու և հրատապ պեղումների անհրաժեշտությունը»,- տեղեկացնում են նախարարությունից:
Առաջիկայում նոր հայտնաբերված հուշարձանը կվկայագրվի և կստանա նաև նորահայտ հուշարձանի կարգավիճակ։
Ինչպե՞ս և ովքե՞ր են վերականգնում պեղումների ժամանակ գտնված հազարամյա իրերը