Նիկոլ Փաշինյանը մարտին կմեկնի Բրյուսել

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը կմասնակցի ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կմեկնի Բրյուսել` մասնակցելու ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողովին։ Տեղեկությունը «Արմենպրես» գործակալությանը հայտնել է Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը։
«Մարտի 21-ին Բրյուսելում ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողով է կազմակերպվում, որին իր մասնակցությունն արդեն հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այդ ժամանակ կլինի Բրյուսելում և հնարավորություն կունենա հանդիպելու Բելգիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- ասել է դեսպանը։
Ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողովն անցկացվելու է Բրյուսելում մարտի 21-22-ը։ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտնում է, որ սա լինելու է ատոմային էներգետիկային նվիրված երբևէ առաջին գագաթնաժողովը։ Գագաթնաժողովը համախմբելու է աշխարհի տարբեր երկրների առաջնորդների՝ ընդգծելու ատոմային էներգետիկայի դերը գլոբալ խնդիրները լուծելու հարցում։ Գագաթնաժողովը համանախագահելու են Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին և Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն։
Ինչ է ուզում Ադրբեջանը, և ինչպես կարելի է լուծել Արծվաշենի հարցը․ պարզաբանում է Փաշինյանը