ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀ կառավարությունը կրկին առաջադրեց Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Ղեկավարվելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նշենք, որ Գեղամ Գևորգյանն այս կառույցը ղեկավարում է 2019 թվականի հունվարի 22–ից։ Մինչ այդ` 2018–2019 թթ., նա եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը։