Լարսը առատ ձյան պատճառով փակվել է բեռնատարների համար

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Լարսի ավտոճանապարհը առատ ձյան պատճառով փակվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կցորդ Վահան Հակոբյանը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը բեռնատարների համար փակ է»,-նշված է հաղորդագրության մեջ։
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է: