Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում, բայց միջպետական բոլոր ճանապարհները բաց են

Ձյուն. Արխիվային լուսանկար
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ Փետրվարի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկ քաղաքում, Արթիկի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Աշոցքի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Թալինի, Ախուրյանի, Աբովյանի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի և Մարտունիի տարածաշրջաններում անձրև է տեղում։
Բայց նաև տեղեկացվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Լույս չի լինի Երևանի և 5 մարզի որոշ հասցեներում