Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճանով

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ աստիճանով և 94-րդն է։
Առաջատար տասնյակում են Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Բելգիան, Բրազիլիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Իսպանիան, Իտալիան ու Խորվաթիան։