Երգիչ Սարգիս Եղիազարյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երգիչ Սարգիս Եղիազարյանը. Արխիվային լուսանկար
Երգիչը մեղադրվում է առանց վարորդական իրավունքի վարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Երգիչ Սարգիս Եղիազարյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել վարորդական իրավունքից զրկված լինելով հանդերձ մեքենան վարելու և վթարային իրավիճակ ստեղծելու համար։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի հատկանիշներով (տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը):
Հիշեցնենք` դեկտեմբերի 17-ին Երևանում խոշոր ավտովթար էր տեղի ունեցել երգիչ Սարգիս Եղիազարյանի մասնակցությամբ։ Նրա վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։