Ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնության գալու տարբերակներ դեռ չեն երևում. Լավրով

Սերգեյ Լավրով
Սերգեյ Լավրովը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության արդիական հարցերը ներկայացրել է Պետդումայի պատգամավորներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը, սակայն համաձայնության տարբերակներ դեռ չեն երևում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք բաց ենք քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար՝ հաշվի առնելով մեր օրինական շահերը, այն իրողությունները, որոնք ստեղծվել են երկար տարիների ընթացքում և որոնք այժմ հանգեցրել են ներկա իրավիճակին։ Սակայն մեզ պատերազմ հայտարարողների մոտ լուրջ առաջարկների բացակայության և մեր շահերն ու իրողությունները հաշվի չառնելու ցանկության բացակայության պարագայում բանակցությունների սեղանի շուրջ խոսել դեռ չի ստացվի։ Նման տարբերակներ չեն ուրվագծվում», - ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Պետդումայում։
Հիշեցնենք` Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան վաղ թե ուշ կպայմանավորվեն, ժողովուրդների միջև հարաբերությունները կվերականգնվեն, բայց դրա համար երկար ժամանակ կպահանջվի:
Պետական հեղաշրջումն Ուկրաինայում ընդդիմությունն է իրականացել է ԿՀՎ-ի աջակցությամբ. Պուտին