Պեսկովը սուտ է անվանել Ուկրաինայի հակամարտությունը սառեցնելու ռուսական փորձերի մասին լուրը

Դմիտրի Պեսկով
Ավելի վաղ «Reuters» գործակալությունը հայտնել էր, թե իբր Մոսկվան և Վաշինգտոնը հարցը քննարկել են միջնորդների միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Պնդումները, թե Ռուսաստանը Ուկրաինայի հակամարտությունը սառեցնելու առաջարկներով դիմել է ԱՄՆ-ին, իսկ Վաշինգտոնն իբր հրաժարվել է, կեղծ են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ «Reuters»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, թե իբր Մոսկվան և Վաշինգտոնը միջնորդների միջոցով քննարկել են այդ հարցը։ Ընդ որում` գործակալության զրուցակիցներն ասել էին, որ Վաշինգտոնը մերժել է իրեն ներկայացված առաջարկը։
Պեսկովը հակիրճ պատասխան է տվել. «Դա սուտ է»:
ԵՄ խորհուրդը թույլատրել է ՌԴ սառեցված ակտիվների շահույթն օգտագործել Ուկրաինայի համար
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել