Միրզոյանն ու Կոլոմինան խոսել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ամրապնդման մասին

Միրզոյանն ու Կոլոմինան խոսել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ամրապնդման մասին
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած առկա մարտահրավերներին՝ Հայաստանը վերահաստատում է իր տեսլականը՝ հայտնի սկզբունքների հիման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik․ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերն են քննարկվել ՀՀ ԱԳ նախարարի՝ Բրյուսել այցի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նախարար Միրզոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է առկա մարտահրավերների հաղթահարման հարցում Հայաստանի մոտեցումները՝ հիմնված բազմիցս բարձրաձայնված սկզբունքների վրա:
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր։