Լույս աշխարհ են եկել 44–օրյա պատերազմում զոհված երկու հերոսների եղբայրն ու քույրը

Ընտանիքներին այցելել և շնորհավորել է Արարատի մարզպետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրում լույս աշխարհ են եկել 44–օրյա պատերազմում անմահացած հերոսներ Ռազմիկ Մախմուրյանի և Գևորգ Բաբաջանյանի եղբայրն ու քույրը։ Տեղեկությունը հայտնում է Արարատի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
«44-օրյա պատերազմից տարիներ անց Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրում անմահացած հերոսներ Ռազմիկ Մախմուրյանի և Գևորգ Բաբաջանյանի ընտանիքներում լույս աշխարհ են եկել Ռազմիկի եղբայրը՝ փոքրիկ Ռազմիկն ու Գևորգի քույրը՝ Լիլիթը»,– նշված է մարզպետարանի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ընտանիքներին այցելել են և շնորհավորել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։