Խովաևն առաջիկայում նաև Երևան կայցելի. Զախարովա

Իգոր Խովաև
Ռուսաստանը հուսով է, որ կողմերը կկարողանան բարեկամական մթնոլորտում քննարկել հայ-ադրբեջանական կարգավորման մանրամասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կայցելի Հայաստան: Ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս պահին նա Բաքվում է, շփումներ են նախատեսված ադրբեջանցի գործընկերների հետ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի թեմայով։ Նա կշարունակի տարածաշրջանային այցը և կկարողանա առաջիկայում նաև Երևան այցելել», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա հույս է հայտնել, որ կողմերը բարեկամական մթնոլորտում կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման մանրամասները, որպեսզի բոլոր շփումները լինեն հօգուտ կարգավորման:
Իգոր Խովաևը Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը