ՀՀ զինված ուժերում բարձրաստիճան նշանակումներ են կատարվել

Կամո Քոչունցն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik․ ՀՀ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով սպա, գեներալ մայոր Արտակ Բուդաղյանը ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար: Համապատասխան հրամանագիրը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում։ Հիշեցնենք, որ 2023-ի մարտին Տիգրան Փարվանյանն ազատվել էր այդ պաշտոնից, ու մինչ օրս միացյալ խմբավորման հրամանատար չէր նշանակվել։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Կամո Քոչունցն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Նշենք, որ գերենալ-լեյտենանտ Կամո Քոչունցը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է 2021 թվականի սեպտեմբերի 13-ին:
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը՝ միաժամանակ ազատվելով համալսարանի պետի պաշտոնից։