ՀՀ նախագահը ստորագրել է Վահան Քերոբյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը

Վահան Քերոբյան
Վահագն Խաչատուրյանը հրամանագիր ստորագրելիս հաշվի է առել ՀՀ վարչապետի առաջարկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահան Քերոբյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Վահան Քերոբյանին ազատել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից»,– ասված է փաստաթղթում:
Հիշեցնենք` ավելի վաղ Քերոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` նշելով, որ դադարեցնում է էկոնոմիկայի նախարարի լիազորությունները։ Նա անդրադարձել էր 3 տարվա ընթացքում իր կատարած աշխատանքին՝ շեշտելով, որ անմնացորդ նվիրվածությամբ է գործել։