Հայտնի է՝ ով կնշանակվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նոր պետ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նոր պետ կնշանակվի Խաղաղապահ բրիգադի ներկայիս հրամանատար Արսեն Մանգասարյանը, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Հիշեցնենք, որ նախագահի հրամանագրով գնդապետ Արթուր Երոյանն ազատվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետի պաշտոնից ու նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։