Գոռ Սահակյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է

Պոկում վարժությունում մեր ծանրորդը երրորդ արդյունքը ցույց տվեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 67կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 311(140+171)կգ արդյունքով երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Գոռ Սահակյանի նախնական հայտը երկամարտում ամենաբարձրն էր՝ 320 կգ։ Այսինքն, ի սկզբանե մեր ծանրորդը իր հայտով վկայել էր, որ պայքարելու է չեմպիոնի տիտղոսի համար։

Պոկում վարժությունում Սահակյանը սկսեց իր ելույթները 140 կգ-ից ու գլխավերևում պահելով այդ քաշը, պատվիրեց 143կգ, ինչը կապահովեր ոսկե փոքր մեդալը վարժությունում։
Այդ քաշը գլխավերևում Գոռը չկարողացավ ֆիքսել և պոկում վարժությունում մեր ծանրորդը երրորդ արդյունքը ցույց տվեց։
Արթուր Ալեքսանյանը 7–րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն
Հրում վարժությունում Սահակյանը սկսեց իր մոտեցումները, երբ համարյա բոլոր մրցակիցներն ավարտել էին իրենց ելույթները։ Այնպես ստավեց, որ առաջին մոտեցումն իրացնելով` Գոռը կարող էր նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Եվ գլխավերևում պահելով 171կգ կշռող ծանրաձողը, Սահակյանը կատարեց իր առաջադրանքն ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Արդեն չեմպիոնի կարգավիճակում Գոռը երկրորդ մոտեցման դուրս եկավ, բայց բարձրացնել 173կգ չկարողացավ։
Հաջորդը հայ ծանրորդներից մրցահարթակ է դուրս գալու Ռաֆիկ Հարությունյանը, որը փետրվարի 16-ին պայքարի մեջ կմտնի 81կգ քաշային կարգում։
Ավելի քան 50 մեդալ. Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչն ամփոփեց տարին