Գինոսյանի աշխատանքը պիտի շարունակվի. «Կարին» համույթն առաջիկայում ելույթ կունենա ՌԴ–ում

«Կարին» համույթ
«Կարին» համույթ
Համույթի անդամները վստահ են, որ կկարողանան իրականություն դարձնել Գագիկ Գինոսյանի գաղափարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. «Կարին» համույթը որոշել է շարունակել ելույթները, և առաջիկայում համերգներ կլինեն Դոնի Ռոստովում և Սանկտ Պետերբուրգում։
«Գագիկ Գինոսյանի մահն անժամանակ էր և ցնցել է բոլորիս։ Սակայն մենք չպիտի մոռանանք, թե որն է նրա սահմանած առաքելությունն ու նպատակը, և հավատարիմ մնանք դրանց։ Գագիկ Գինոսյանի արված աշխատանքը պետք է շարունակվի նաև հիմա։ Վստահ ենք՝ այդպես կուզեր նա։ Ուստի Դոնի Ռոստովի և Սանկտ Պետերբուրգի մեր մենահամերգները կկայանան»,– ասված է համույթի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք` «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը մահացավ փետրվարի 6-ին սրտի կաթվածից։ Նրան հրաժեշտ տվեցին յարխուշտայով ու ծափերով և հուղարկավորեցին Եռաբլուրում։