ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Առաջիկայում Հայաստան կայցելի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` գերատեսչության ղեկավար Գնել Սանոսյանը Տոկաևի առաջիկա այցին ընդառաջ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևի հետ քննարկել է նախապատրաստական բնույթի հարցեր։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքային և միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ մի շարք հարցերի։