Ալիևը կրկին մեղադրել է ՀՀ–ին տարածքային նկրտումների մեջ և սպառնալիքներ հնչեցրել

Ադրբեջանի ղեկավարը կրկին հայտարարել է, որ Հայաստանը պետք է օրենսդրական մակարդակով հրաժարվի Բաքվի նկատմամբ տարածքային պահանջներից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի– Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երդմնակալության խոսքում կրկին մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումների մեջ և հերթական սպառնալիքները հնչեցրել:
«Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց հավակնություններից։ Մեզ հետ անհիմն հավակնությունների և շանտաժի լեզվով խոսելը նրանց համար թանկ կարժենա, և դա, հավանաբար, տեսնում են բոլորը», - սպառնացել է Ադրբեջանի նախագահը երդմնակալության արարողության ժամանակ։
Ստեփանակերտում իր ցուցադրական քվեարկությունն Ալիևն ամրապնդեց փոխաբերությամբ՝ «հայ անջատողականների դագաղի վերջին մեխը»։
Նա պահանջել է Երևանից «իր օրենսդրությունը նորմալ վիճակի բերել», այլապես խաղաղության պայմանագիր չի լինի։
Ալիևը վերադառնում է Բրյուսե՞լ. Հարությունյանը կարծիքով՝ Բաքուն կոշտացնելու է նկրտումները
Անդրադառնալով վերջերս Սյունիքում հայկական դիրքերի գնդակոծությանը՝ Ալիևն այն անվանել է «պատասխան միջոց, որը ևս մեկ ազդակ դարձավ Երևանի և նրա հովանավորների» համար:
«Այս օրերին Հայաստանի կողմից իրականացված հերթական սադրանքին անմիջապես համարժեք պատասխան է տրվել, և թշնամին պատժվել է։ Սա ևս մեկ ազդակ էր և՛ նրանց, և՛ գլխավորապես այն ուժերի համար, որոնք նրանց խրախուսում էին և ուղարկում մեզ վրա. ոչ ոք չի կարող դիմադրել մեզ», - ավելացրել էնա։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ առաջիկա տարիներին իր առաջնահերթություններից մեկը լինելու է բանակի ամրապնդումը: Նա վստահեցրել է, որ 2020 թվականի պատերազմից հետո այդ ուղղությամբ մեծ քայլեր են ձեռնարկվել։ Ալիևը համոզված է, որ ադրբեջանական բանակը հիմաավելի ուժեղ է, քան 2020-ին։
Դա հարված էր խաղաղության գործընթացին. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
«Երկրի իշխանությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում զինված ուժերի հետագա զարգացման ուղղությամբ, ձեռք է բերվում անհրաժեշտ սպառազինություն և տեխնիկա, ստեղծվում են նոր ստորաբաժանումներ։ Այսպես, հատուկջոկատայինների թիվը մի քանի անգամ ավելացել է, կոմանդոս զինված ստորաբաժանումներում զինվորների թիվը հազարների է հասնում, և այդ գործընթացը շարունակվում է», - ընդգծել է Ալիևը։
Հիշեցնենք` փետրվարի 7–ին կայացած արտահերթ ընտրություններում Իլհամ Ալիևը 5–րդ անգամ ընտրվեց Ադրբեջանի նախագահ։