Տավուշի մարզում հրդեհ է բռնկվել Վրաստանի քաղաքացու վարած MAN մակնիշի բեռնատարում

Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակում պարզում են վարորդի ինքնությունը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 13-ին, Տավուշի մարզում հրդեհ է բռնկվել Վրաստանի քաղաքացու վարած բեռնատարում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում՝ Կամոյի փողոցում MAN մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել»,–գրում է կայքը:
Բարեբախտաբար տուժածներ չկան:
Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակում պարզում են վարորդի ինքնությունը, որը, տեղեկություններով, Վրաստանի Հանրապետության քաղաքացի է:
Հրդեհ Պտղունք գյուղի կահույքի արտադրամասում. այրվել է գույք և բակում կայանած բեռնատարը