ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Գիշերվանից սկսած Ադրբեջանը սկսել է կրակել Սյունիքի մարզի ուղղությամբ. կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի վիրավորներ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: