Ներքին Հանդի ուղղությամբ հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում Ադրբեջանի կրակոցների հետևանքով զոհեր ու վիրավորներ ունենք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ»,–հայտնում են ՀՀ ՊՆ–ից:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։