Միրզոյանն ու Բորելը քննարկել են վիզաների ազատականացման հարցը

Արարատ Միրզոյանն ու Ժոզեպ Բորելը
Բորելը Հայաստանին շնորհավորել է Միջազգային քրեական դատարանի անդամ դառնալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Եվրամիությունը պատրաստ է սկսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք քննարկել ենք նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը սկսելու հարցը։ Ես խրախուսում եմ Հայաստանի՝ բարեփոխումներ իրականացնելու և այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու ջանքերը»,– նշել է նա։
Բորելը նաև շնորհավորել է Հայաստանին Միջազգային քրեական դատարանի 124-րդ անդամը դառնալու համար։
«Սա ձեր կողմից համարձակ քայլ է»,– ասել է նա։
Բորելը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ աջակցել ՀՀ–ի մասնակցությունը Սևծովյան մալուխի նախագծին և տարածաշրջանային ենթառակառուցվածքների այլ ծրագրերին ու նախաձեռնություններին։
Հիշեցնենք` Ժոզեպ Բորելը 202 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ տարբերակներ են քննարկվում Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման համար։
Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացումը քաղաքական որոշում է պահանջում. ԵՄ