ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են արտգործնախարարության մամուլի ծառայությունից։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից հավելել են, որ վերոնշյալ էջի բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում:
«Հորդորում ենք տեղեկատվական դաշտում զերծ մնալ թեմայի անհարկի շահարկումներից»,– ասել են ԱԳՆ–ից։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ԱԳՆ կայքի «Արտաքին քաղաքականություն» բաժնից անհետացել էր Արցախին վերաբերող` «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը։
Այս լուրը երեկվանից սոցցանցերում և մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել։