«Ջերմուկի» շշով քացախաթթու խմած տղամարդը հիվանդանոցում մահացել է

Իրավապահ մարմիններն ու Ռոսպոտրեբնադզորը շարունակում են պարզել տեղի ունեցածի հանգամանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախաթթու խմելուց հետո կերակրափողի այրվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է: Տեղեկությունը հայտնել է Հյուսիսային Օսեթիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Երեկ ահազանգ է ստացվել Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին, որն առաջացել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի օգտագործման հետևանքով:
«Ցավոք, տղամարդը, որը նախօրեին ստացել էր կերակրափողի այրվածք հեղուկով, որը գտնվում էր հանքային ջրի շշի մեջ, մահացել է հիվանդանոցում»,-գրել է նա իր Telegram ալիքում:
Իրավապահ մարմիններն ու Ռոսպոտրեբնադզորը շարունակում են պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:
Հիշեցնենք, որ Ռոսպոտրեբնադզորը հայտարարել էր «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին՝ դրանց անվտանգության ստուգման նպատակով: Սահմանափակումները վերաբերում են 2023 թվականի դեկտեմբերի 28-ին արտադրված և 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը ռուսական շուկա մատակարարված 0,5 լ ապակե շշերով ջրին։