ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Իրանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում տարաձայնությունները կարգավորել խաղաղ ճանապարհով: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Նրա խոսքով՝ Թեհրանը կարծում է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության կարելի է հասնել միայն երկխոսության եւ դիվանագիտության միջոցով։
Իրանը նաև անհրաժեշտ է համարում արագացնել երկու պետությունների միջև խաղաղության համաձայնագրի կնքումը:
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։