Հրդեհ Ոսկեպարում. այրված տանը դիակ է հայտնաբերվել

Հրդեհ Ոսկեպարում
Տարեց քաղաքացու դին դուրս է բերվել տեղի ուժերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 1 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է փետրվարի 13-ին` ժամը 12։32-ին։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Գ.-ի (ծնված 1939 թ.) դին դուրս է բերվել տեղի ուժերով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 14:09-ին: Այրվել է երկհարկանի տան 2-րդ հարկի ննջասենյակը (մոտ 20 քմ) և ջերմահարվել մոտ 60 քմ հատվածը:
Հրշեջը մարում է հրդեհը
Թբիլիսյան խճուղիում բռնկված հրդեհի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ