ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ ՊՆ–ն հրապարակել է Ներքին Հանդում զոհվածների անունները։
Հայտնել էինք, որ ադրբեջանական սադրանքի զոհերը ԵԿՄ անդամներ են։ ՊՆ–ն հաղորդում է, որ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակի հետևանքով զոհվել են
1.
Էդուարդ Համլետի Հարությունյանը (1974 թ.)2.
Գագիկ Վարազդատի Մանուկյանը (1982 թ.)3.
Արսեն Գագիկի Համբարձումյանը (1979 թ.)4.
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը (1957 թ.)։Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին:
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր։