Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր. ՊՆ

Վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. Այսօր Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում:
Պաշտպանական գերատեսչությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ:
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Նախապես հայտարարվում էր, որ հայկական կողմը ունի 2 զոհ և վիրավորներ։