ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Երևանին և Բաքվին կոչ է արել զերծ մնալ ուժի կիրառումից: Նա այդ մասին գրել է X սոցիալական ցանցում:
«Մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունների մասին հաղորդագրություններով։ Կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից ։ Երկխոսությունը ամուր խաղաղության միակ ճանապարհն է», - նշել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։