Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին
«VAZ» մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդն ու 60-ամյա ուղևորը հոսպիտալացվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է ժամը 19։45-ի սահմաններում։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են 28-ամյա Գ․Փ․-ի վարած «VAZ» և Ս․ Մ․-ի վարած «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները:
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «VAZ» մակնիշի ավտոմեքենայի 60-ամյա ուղևոր Գ․ Փ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։
Փրկարարներն էլ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին են մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, նա ևս հոսպիտալացվել է։