ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտել օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
Մեկնարկային գոտեմարտում Ալեքսանյանը ժամանակից շուտ՝ 9։1 հաշվով պարտության է մատնել թուրք Բեյտուլա Կայիսդագին։
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է փետրվարի 12-ին, կավարտվի փետրվարի 18-ին։