Արաս Օզբիլիսը «Ուրարտուի» փոխտնօրեն է նշանակվել

Արաս Օզբիլիս
Հայտնի ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանում «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն և Հայաստանի գավաթակիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. «Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն է նշանակվել։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Օզբիլիսն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել այնպիսի տիտղոսակիր թիմերում, ինչպիսիք են «Այաքսը», Մոսկվայի «Սպարտակը», մոլդովական «Շերիֆը», դարձել է Նիդեռլանդների, Մոլդովայի և Թուրքիայի չեմպիոն, իսկ 2022/23 մրցաշրջանում «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն և Հայաստանի գավաթակիր։
Ակումբը շնորհավորել է Օզբիլիսին նշանակման կապակցությամբ և մաղթել բեղմնավոր գործունեություն։