ԱՄՆ–ն ուզում է ՌԴ–ին հեռացնել մերձավորարևելյան հակամարտության լուծման ջանքերից. Լավրով

Սերգեյ Լավրով
ԱՄՆ-ի ընթացիկ քաղաքականության մեջ սեփական մոտեցումներ պարտադրելու փորձեր են նկատվում, որոնք հաշվի չեն առնում երկրների յուրահատկությունն ու տարածաշրջանի առանձնահատկությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ն ձգտում է իր առաջնորդությունը հաստատել Մերձավոր Արևելքում` Ռուսաստանին հեռացնելով տարածաշրջանի կարգավորմանն ուղղված միջազգային գործընթացներից։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, «Վալդայ» միջազգային ակումբի մերձավորարևելյան համաժողովում այս հայտարարությունն է արել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ամերիկացիները նախընտրում էին խաղադրույք կատարել տարածաշրջանում (Մերձավոր Արևելքում. խմբ.) իրենց գերիշխանության վրա և հիմա արդեն աշխատում են Ռուսաստանին հեռացնելու ուղղությամբ»,- նշել է Լավրովը:
ԱՄՆ-ի հարվածներն Իրաքին ու Սիրիային սպառնում են Մերձավոր Արևելքի անվտանգությանը. Իրանի ԱԳՆ
Նախարարը հիշեցրել է, որ Վաշինգտոնը արգելափակել է մերձավորարևելյան կարգավորման հարցով միջազգային միջնորդների քառյակի աշխատանքը, որը բաղկացած էր Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ՄԱԿ-ից և ԵՄ-ից: Լավրովը հավելել է, որ ԱՄՆ-ն ներկայիս իրավիճակում իրականությունից կտրված բաղադրատոմսեր է պարտադրում, լուծումները միակողմանի են, դրանք հաշվի չեն առնում ո՛չ երկրների, ո՛չ տարածաշրջանի առանձնահատկությունները:
Լավրովը ՌԴ–ում ԱՊՀ երկրների դեսպանների հետ քննարկել է կազմակերպության հեռանկարները