Ադրբեջանը սուտ լուրեր է տարածում

ՀՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում հայկական դիրքերի վրա կրակելուց հետո Ադրբեջանը հիմա էլ ապատեղեկատվություն է տարածում, իբր հայկական կողմը խախտել է հրադադարը սահմանի հյուսիսարևելյան հատվածում (Տավուշի մարզ)։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՀՀ ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ։