ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Սյունիքի մարզի ուղղությամբ այսօր առավոտյան ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիային։
«Ադրբեջանը շարունակում է իր անառարկելի չհրահրված ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ»,– գրել է նա X- ի իր էջում։
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ։