Լրագրողը շատ կոնկրետ հարցեր է տալիս, և Փաշինյանը պատասխաններ չունի․ Սուրեն Սուրենյանց

Sputnik
Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում հնչած որոշ ուշագրավ հայտարարություններ։
«Լրագրողը շատ կոնկրետ հարցեր է տալիս, և Փաշինյանը պատասխաններ չունի,- նկատում է վերլուծաբանը և հավելում,- եթեերկրի ղեկավարն ասում է՝ ես Աստծոն եմ հավատում, նշանակում է ինքը այնպես է ամեն ինչ փձախողել, որ հույսը դրել է Աստծո վրա»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում հայտaրարել էր, թե Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չիքննարկել ու չի քննարկում։ «Մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ, և այդտեղ որևէ նորություն չկա»,-շեշտել էր վարչապետը։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին` լրագրողը Փաշինյանից հետաքրքրվել էր`հնարավո՞ր է, որ Հայաստան այցի դեպքում Ռուսաստանի նախագահը ձերբակալվի։
Ի պատասխան Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը՝ որպես պատասխանատու պետություն, պետք է հավատարիմ մնա իր բոլոր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ այն պարտավորություններին, որոնք ունի ինչպես Ռուսաստանի հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային հանրության հետ հարաբերություններում: «Դա իրավական խնդիր է, քաղաքական հարց չէ, որը ես պետք է քննարկեմ և որին պետք է արձագանքեմ», ասել է Հայաստանի վարչապետը։