Վթար Վեդի-Այգավան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

ՃՏՊ Վեդի-Այգավան ավտոճանապարհին
Բժիշկները տուժածներից երկուսի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Արարատի մարզում` Այգավան գյուղի խաչմերուկում, մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է փետրվարի 11-ին` ժամը 21։57-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի-Այգավան ավտոճանապարհին բախվել են «VAZ» (վարորդ՝ Ա. Ղ., ծնված 1986 թ.) և «BMW» (վարորդ՝ Ն. Ա., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
ՃՏՊ Վեդի-Այգավան ավտոճանապարհին
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Ղ.-ն, Ռ. Փ.-ն (ծնված 1985 թ.), Տ. Շ.-ն (ծնված 1973 թ.) և Հ. Ս.-ն (ծնված 1994 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից, մոտեցվել շտապօգնության ավտոմեքենաներին և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ, որտեղ Ա. Ղ.-ի, Ռ. Փ.-ի և Հ. Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Տ. Շ.-ն՝ մահացել է:
Երևանում բախվել են 35 համարի MAN ավտոբուսն ու Opel-ը. կան տուժածներ