«Ուրարտուի» կենտրոնական պաշտպանը կոտրել է ոտքը

Ալեքսանդր Պուցկոն. Արխիվային լուսանկար
Ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի մոտ 2-3 ամիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. «Ուրարտուի» կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Պուցկոն վնասվածք է ստացել արտասահմանյան հավաքի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։
«Մեր ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի նրբոլոքի կոտրվածք։ Մաղթում ենք մեր պաշտպանին շուտափույթ ապաքինում և արագ վերադարձ խաղադաշտ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի մոտ 2-3 ամիս։