ՌԴ–ն Մեծ Բրիտանիայի 18 քաղաքացու ներառել է սև ցուցակում. նրանց թվում զինվորականներ կան

«Ստոպ-ցուցակում» ընդգրկվածների թվում է, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Մոսկվան որպես պատասխան միջոցառում ռուսական «ստոպ-ցուցակում» ընդգրկել է Բրիտանիայի ռազմաքաղաքական վերնախավի և գիտական-ակադեմիական հանրության 18 ներկայացուցչի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Ի պատասխան Լոնդոնի շարունակվող առճակատման ուղղվածության, որի շրջանակներում ջանքեր են գործադրվում ՌԴ–ի դիվայնացման ուղղությամբ, ակտիվորեն հակառուսական նարատիվներ են թխվում` միջազգային ասպարեզում Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելու նպատակով, ինչպես նաև շարունակվում է Կիևի նեոնացիստական ռեժիմին զենքով ապահովելը, որոշում է կայացվել ռուսական սև ցուցակում ընդգրկել Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքական իսթեբլիշմենթի և գիտական-ակադեմիական հանրության մի շարք «գործիչների»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ռուսական սև ցուցակում ընդգրկվածների թվում են Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Քարթլիջը, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի տեղակալ Չարլզ Ռոլանդ Վինսենթ Ուոլքերը, Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների աշխատակիցներ:
Եմենի վրա Բրիտանիայի և ԱՄՆ–ի հարվածները կսրեն անկայունությունը. Իրանի ԱԳՆ