Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Իրան

Մհեր Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը
Պատվիրակությունը կգլխավորի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Իրանի Իսլամական Հանրապետություն։ Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
Պատվիրակությունը փետրվարի 13-15-ը Իրան կմեկնի Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին մասնակցելու նպատակով։
15-հոգանոց պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Վերադառնալուց հետո ՀՀ փոխվարչապետը պետք է եռօրյա ժամկետում Փաշինյանին հաշվետվություն ներկայացնի գործուղման արդյունքների մասին։
Արարատ Միրզոյանը մեկնում է Բրյուսել